Հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն վերադառնալը չթույլատրելու մասին

Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված՝ Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։ ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրական էներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։ Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ-ի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղեվորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար»,-ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ հիշատակած միջադեպը կրկին արձանագրեց՝ միջազգային դատարանի կայացրած վճիռը չի կատարվում։

«Եվ մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»։

Մանրամասները՝ տեսանյութում