Ռուսաստանում շունը մանկասայլակի մեջ կծել է փոքրիկ աղջկան (տեսանյութ)

Ռուսաստանում շունը մանկասայլակի մեջ կծել է փոքրիկ աղջկան, որը ծնողների հետ դրսում է եղել․ գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Տեսանյութում երեխան նստած է մանկասայլակում և գոռում է, աղջկա դեմքը արյունոտված է։ Երեխայի կողքին գտնվող մեծահասակները պնդում են, որ հարեւանի շունը հարձակվել է երեխայի վրա։
Տեսանյութում երևում է շան տերը, ով նստած է նստարանին և շանը կապած է պահում՝ առանց մեկնաբանելու, թե ինչ է կատարվում։
Տեսանյութն՝ այստեղ