Բացահայտել են չորսամյա տղայի ինքնությունը, ում մարմինը գտել էին ստվարաթղթե տուփի մեջ

Բացահայտել են չորսամյա տղայի ինքնությունը, ում մարմինը գտել էին ստվարաթղթե տուփի մեջ

ԱՄՆ-ում բացահայտել են չորս տարեկան երեխայի ինքնությունը, ում 1957 թվականի փետրվարին մահացած էին գտել տուփի մեջ. այդ մասին հայտնում է The New York Post-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում։ Ոստիկանները հայտնաբերել են վերմակով փաթաթված տղայի դի, որը ընկած էր ստվարաթղթե տուփի մեջ։ 65 տարի, ըստ ոստիկանության, գործը չէր բացահայտվում։

Արդյունքում 2022 թվականին, օգտագործելով գենետիկական ծագումնաբանությունը, հնարավոր է եղել հաստատել երեխայի անունը․ պարզվել է, որ նա Ջոզեֆ Ավգուստ Զարելլին է։