Հո դու անասուն չես, արա՛, ի՞նչ ես խոսում․ ՔՊ-ականը՝ Էդգար Ղազարյանին

«Խաբել քեզ բերել քցել են ստեղ, արա, դավայ եղի ստեղից", "արա, ելույթը ավարտվել ա, ռադ արեք թող գնա ստեղից»․ սրանք Նիկոլ Փաշինյանի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքերն են ուղղված ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստը խայտառակ տեսարան է հիշեցնում, որտեղ իշխանական պատգամավորներն, իրար հերթ չտալով, վիրավորում են Էդգար Ղազարյանին։

Իշխանական պատգամավորներից, օրինակ, Դավիթ Առուշանյանը, որը նախկինում Գյումրու փոխքաղաքապետն էր, դիմելով Ղազարյանին ասում է․ «Հո դու անասուն չես, արա՛»

Մանրամասն՝ տեսանյութում։