Բորխա Մայորալը հեռացավ Մադրիդի «Ռեալից»

Բորխա Մայորալը հեռացավ Մադրիդի «Ռեալից»

25-ամյա իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Խետաֆե»։ Նա անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ էր անցկացրել «Խետաֆեում»։ Այժմ Բորխա Մայորալը կնքել է լիարժեք պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արքայական ակումբը տրանսֆերից ստացել է 10 միլիոն եվրո։

Բորխա Մայորալը «Ռեալի» համակարգում է եղել 2007-2015-ին, այնուհետեւ վարձակալությամբ հանդես է եկել գերմանական «Վոլֆսբուրգում», իսպանական «Լեւանտեում», իտալական «Ռոմայում»։