«Բավարիան» այս ամառ ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների վրա

«Բավարիան» այս ամառ ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների վրա

«Բավարիան» Եվրոպայում այս ամառ ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների համար: Այսօրվա դրությամբ մյունխենյան ակումբն ընդհանուր առմամբ ծախսել է 120,5 միլիոն եվրո։ Ըստ Bild-ի՝ մինչ այժմ տրանսֆերների համար ամենաշատ ծախսած 10 ակումբներն են․

1. «Բավարիա»՝ 120,5 մլն եվրո

2. «Մանչեսթեր Սիթի»՝ 108,75 մլն եվրո

3. «Բարսելոնա»՝ 103 մլն եվրո

4. «Արսենալ»՝ 97.06 մլն եվրո

5. «Չելսի»՝ 94,2 մլն եվրո

6. «Բորուսիա» Դորտմունդ՝ 86 մլն եվրո

7. «Լիվերպուլ»՝ 85,8 մլն եվրո

8. «Ռեալ» Մադրիդ՝ 80 մլն եվրո

9. ՊՍԺ՝ 79,5 մլն եվրո

10. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 72,37 մլն եվրո