Արցախում դեղորայքի, բժշկական պարագաների, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների պակաս կա․ Ավանեսյան
Մենք համակարգված աշխատում ենք Արցախի Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ՝ հեռակա կարգով տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ Երևանի տարբեր բժշկական կենտրոնների մասնագետները ակտիվ կապի մեջ են և ընթացիկ մասնակցում են պացիենտների վերականգնմանը ուղղված աշխատանքներին։
«Երեկ 3 պացիենտներ տեղափոխվեցին Երևանի բժշկական կենտրոններ, այս պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն. իրականացվում են հետազոտություններ, կստանան ամբողջական բժշկական օգնություն»,-ասաց Ավանեսյանը, հավելելով, որ սա չի նշանակում, որ իրավիճակը ուղղվում է, քանի որ ճանապարհն ամեն օր փակ լինելով ավելի է խորացնելու հումանիտար ճգնաժամը։
Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների պակաս։
Մանրամասները՝ տեսանյութում։