Խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել. Կարտապոլով

Խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել, քանի դեռ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին ասել է Պետական դումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում, չնայած էսկալացիային: Նրա խոսքով, "Ռուսաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ դիվանագիտական կարգավորման"։