Լեմկինի անվան ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ցեղաuպանության մասին Փաշինյանի հայտարարությունների վրա

Լեմկինի անվան ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ցեղաuպանության մասին Փաշինյանի հայտարարությունների վրա

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վրա, որոնք էլ ավելի են նմանվում թուրքական ժխտողականությունը տարածողների հայտարարություններին: 

Փաշինյանն անտեսում է թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից տասնամյակներ շարունակ իրականացված Հայոց ցեղասպանության պատմական ուսումնասիրությունները, և ի թիվս այլոց, խոչընդոտում է արդարության համար շարունակվող պայքարին։ Նա ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ, հատկապես ՝ Արցախում հայերի վերջին ցեղասպանության և Ադրբեջանի կողմից ՀՀ–ին սպառնացող վտանգների ներքո:

Կազմակերպությունը հույս է հայտնեել, որ Փաշինյանը կպարզաբանի ցեղասպանության մասին իր հայտարարությունները և ջանքեր կգործադրի ապագայում իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն թույլ չտալու համար։