Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կանցկացնի քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։