Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացնում երիտասարդական աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար

Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացնում 2029-ին երիտասարդական աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:
Երևանի Հանրապետական մարզադաշտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին։