Մասնավոր կլինիկայում լիպոսակցիայից հետո կինը մահացել է. ՌԴ
Սանկտ Պետերբուրգի 44-ամյա մի կին ցանկացել է ճարպը դուրս հանել, սակայն ինչ-որ բան սխալ է տեղի ունեցել: Վիրահատությունից հետո հաջորդ օրը կինը հանկարծակի վատացել է ու դադարել շնչել։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն, նա մահացել է։ Նախնական պատճառ սրտի կանգն է նշվել։
Կլինիկան գտնվում է Նավաստի Ժելեզնյակ փողոցում, այնտեղ գները սկսվում են 100 հազար ռուբլուց։ Կինն այն ընտրել է համացանցի օգտատերերի դրական կարծիքների հիման վրա։
Հաստատությունում արդեն իսկ աշխատում են քննիչներ։ Հարուցվել է քրեական գործ՝ ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու հոդվածով։