ՁՈՒԿ. ինչո՞վ է օգտակար և ո՞ւմ է հակացուցված

ՁՈՒԿ. ինչո՞վ է օգտակար և ո՞ւմ է հակացուցված

Ձուկն ամենատարածված ու համեղ սննդամթերքի տեսակներից է, որը հարուստ է սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին D-ով և մի շարք այլ սննդարար նյութերով։ Այս մթերքը շատ կարևոր է օրգանիզմի համար, մինչդեռ մարդիկ հաճախ թերագնահատում են դրա օգտակարությունը։ Ընդ որում՝ առավել առողջարար են համարվում յուղոտ ձկնատեսակները (թյունոս, սաղմոն, իշխան, սարդինա, սկումբրիա և այլն), որոք մասնագետները խորհուրդ են տալիս ուտել շաբաթական 1-2 անգամ։ 

Մասնագետների խոսքով՝ սննդակարգում ձուկ ներառելը շատ կարևոր է առողջական մի շարք խնդիրների կանխարգելման համար։

Այն նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը,

Բարելավում է գլխուղեղի առողջությունը,

Պայքարում է ընկճախտի (դեպրեսիա) դեմ,

Նվազեցնում է աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը,

Բարելավում է քնի որակը:

Սակայն ձուկը մթերք է, որն օգտակար է ոչ միշտ և ոչ բոլորին: Նման եզրահանգման են եկել բժիշկները, որոնք երկար ժամանակ հետևել են Գրենլանդիայի էսկիմոսների կյանքին:

Բժիշկները նշում են, որ ճարպոտ ձկան գործածությունը հակացուցված է լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում, ուստի նման խնդիրները ենթադրում են սննդակարգից ձկան բացառում կամ խիստ սահմանափակում:

Նրանք նաև նշում են, որ ձուկը հարկավոր է օգտագործել սառեցրած կամ շատ թարմ վիճակում, քանի որ շոգ ժամանակ ձկան յուղը շատ արագ օքսիդանում է: