Բացահայտվել են սպիտակ բրինձի անսպասելի օգուտները․ գիտեի՞ք, որ կան հակացուցումներ

Սպիտակ բրինձը սովորաբար համարվում է ոչ ամենաառողջ մթերքը, քանի որ այն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, բարձր կալորիականությամբ և քիչ սննդարար նյութեր է պարունակում: Որպես այլընտրանք՝ շատ դիետոլոգներ և սննդաբաններ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել շագանակագույն բրնձին։ Սակայն որոշ մարդկանց համար սպիտակ բրինձն ավելի առողջարար է, քան շագանակագույնը:
Սպիտակ և շագանակագույն բրնձի տարբերությունը միայն գույնի և համի մեջ չէ. սպիտակ բրինձը հղկվում է՝ հեռացնելով կեղևը, մինչդեռ շագանակագույն բրինձը չի հղկվում, և հացահատիկի կեղևի մի մասը պահպանվում է։
Սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը բացատրել է, որ սպիտակ բրինձը մշակման եղանակի շնորհիվ խորհուրդ է տրվում ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց, օրինակ՝ գրգռված աղիքի համախտանիշով։
Սպիտակ բրինձն ավելի հարմար է թույլ աղեստամոքսային տրակտով մարդկանց համար, քան շագանակագույնը, քանի որ այն «ամրացնում է» օրգանը և նորմալացնում կղանքը, նշել է փորձագետը Sport-Express պորտալին տված հարցազրույցում։
Նրանց համար, ովքեր չեն տառապում շաքարախտով կամ գիրությամբ, սպիտակ բրինձը հակացուցված չէ։ Սակայն, ըստ սննդաբանի, խորհուրդ է տրվում այն ուտել բանջարեղենի հետ՝ լրացնելու համար բուսական մանրաթելերի պակասը։
Նույնիսկ առողջ մարդիկ չպետք է չափն անցնեն յուղոտ բրնձով կերակրատեսակներով, եզրափակել է փորձագետը։
Բրինձը մեր սննդակարգում կա հաճախ և մեծ քանակությամբ։ Այս հացահատիկը հագեցնող է, մատչելի և հեշտ պատրաստվող: Բացի այդ, բրինձը հեշտությամբ կարելի է համադրել ցանկացած մթերքի հետ։