Հովհաննես Բաչկովը կմենամարտի թուրք մրցակցի հետ

Հովհաննես Բաչկովը կմենամարտի թուրք մրցակցի հետ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) այսօր կանցկացնի քառորդ եզրափակիչի մենամարտը։

Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանն է։

Հիշեցնենք, Նա 1/8 եզրափակիչում ուժերը չափել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ և հաղթել միավորների առավելությամբ։