Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 09։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակյան, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ում հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, պարեկային ծառայությունն էլ պարզում է վարորդի ինքնությունը։