«Հրավառություն»՝ ՌԴ բանկերից մեկում․ 21-ամյա երիտասարդը պայթուցիկներ է տեղադրել

«Հրավառություն»՝ ՌԴ բանկերից մեկում․ 21-ամյա երիտասարդը պայթուցիկներ է տեղադրել

Ռուսաստանի Դաշնության Խիմկի քաղաքի բնակիչը հրավառություն է կազմակերպել քաղաքի բանկերից մեկի մասնաճյուղում․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Այսօր առավոտյան 21-ամյա Միխայիլ Զ.-ն Մոսկովսկայա փողոցում գտնվող բանկոմատների մոտ թողել է ճայթրուկներով լի տուփ, հրկիզել այն և հեռացել։ Մի քանի պայթյունից հետո բանկում ուժեղ ծուխ է գոյացել։

Երիտասարդին բերման են ենթարկել․ դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։