Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին (լուսանկարներ)

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից տուժած բնակիչներին: Այդ մասին ասվում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Արցախից հայտում են, որ պայթյունի հետևանքով զոհերն ու վիրավորները շատ են։ Առայժմ հստակ թիվ չկա, տվյալները ճշտվում են։