Շակիրան ու Ժերար Պիկեն վերջ են տալիս իրենց հարաբերություններին

Շակիրան ու Ժերար Պիկեն վերջ են տալիս իրենց հարաբերություններին

Երգչուհի Շակիրան ու իսպանական  «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն որոշել են վերջ դնել 10 տարուց ավելի ձգվող իրենց հարաբերություններին։ Այդ մասին հայտնել է Շակիրան, նրա հայտարարությունը տարածել է EFE գործակալությունը։

«Ցավով հաստատում ենք, որ հեռանում ենք միմյանցից։ Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքի գաղտնիությունը։ Շնորհակալություն  ըմբռնման համար»,- ասել է Շակիրան։