Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, այն բախվել է մեկ այլ ավտոբուսի. կա 25 տուժած. ՌԴ (տեսանյութ)

Պետերբուրգում բախվել են երկու ավտոբուս և երկու ավտոմեքենա: Տուժել է 25 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Յոթ մեծահասակներ հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության վնասվածքներով, երեխաներին հոսպիտալացման կարի չի եղել:
Նախնական տվյալներով՝ վթարից առաջ ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Վթարի ականատեսը Gazeta.Ru-ին պատմել է, որ կապույտ ավտոբուսը կարմիր լույսի տակ մտել է պողոտա և բախվել մեկ այլ հասարակական տրանսպորտի, ինչի հետևանքով այն «սկսել է ծխալ»:
«Վարորդը կա՛մ նոպա է ունեցել, կա՛մ էպիլեպսիայի նոպա, և շտապօգնության մեքենայով նրան արագ տարել են»:
Տեսանյութը՝ այստեղ