ՀՀ ֆինանսների նախարարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվիենին եւ նրան ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը:

Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:

Դեսպան Քվիենն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: