Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ:
ԱԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), որի մրցակիցն է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ:
Մենամարտի դուրս կգա Նարեկ Մանասյանը (92 կգ). նա կմենամարտի իրանցի Պուրիա Ամիրիի հետ:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն,86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, ով ռինգը կկիսի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Քոչի հետ։