46-ամյա տղամարդն ավտոբուսում գողացել էր կնոջ բջջային հեռախոսը

46-ամյա տղամարդն ավտոբուսում գողացել էր կնոջ բջջային հեռախոսը

Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է գողոնը:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: