Բժիշկն անվանել է քաղցկեղի ոչ ակնհայտ նշան

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանիշ. «Ռոսսիա 1»հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա ասաց, որ քաղցկեղի նշանը կարող է լինել դժվար կուլ տալը:
Մյասնիկովն ասել է, որ կուլ տալու դժվարությունը կարող է կերակրափողի քաղցկեղի ախտանիշ լինել, և որպես օրինակ նշել իր 92 տարեկան մոր դեպքը։
Նրա խոսքով՝ մեկ տարի անց նա մահացել է։
«Ցավոք սրտի, նրա մոտ ադենոկարցինոմա հայտնաբերվեց»,- նշել է բժիշկը։