Փաստաբանների բողոքի երթը դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ. ՈՒՂԻՂ

Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։

Առաջին իրազեկման ակցիան քիչ առաջ մեկնարկեց Փաստաբանների պալատից: Փաստաբանները  երթով շարժվում են դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ նպատակն եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։

"Փաստաբանության դեմ ոտնձգություններն անհետևանք չեն մնալու: Բոլորին կոչ ենք անում միանալ",- հայտարարում են նրանք:

Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: