«Յուվենտուսը» պատրաստ է վարձակալել Մեմֆիս Դեպային

«Յուվենտուսը» պատրաստ է վարձակալել Մեմֆիս Դեպային

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով, սակայն ցանկանում է վարձակալել մեկ տարով, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը վաճառել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը եւ փնտրում է տարբերակներ։ Կատալոնական ակումբը Դեպայի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։