Ինչ վնասվածքներ են ամենից շատ ստանում սեռական հարաբերության ժամանակ

Ինչ վնասվածքներ են ամենից շատ ստանում սեռական հարաբերության ժամանակ

Երբեմն սիրահարներն այնքան տարված  են գործընթացով, որ հրաշալի երեկոն կարող է ավարտվել շտապ օգնության սենյակում: Աշխարհի բնակչության 33%-ը սեռական տրավմա ապրել է։

Բրիտանացիների շրջանում կապտուկները ամենատարածված սեռական վնասվածքն են: Դա ցույց է տվել հետազոտությունը, որն անցկացրել է Lovehoney ինտիմ ապրանքների խանութը։ Հարցման արդյունքները հրապարակել է Daily Star-ը։

Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 չափահաս բրիտանացիների մոտ 42 տոկոսը վնասվածք է ստացել սեքսի ժամանակ: Ընդ որում, կանայք ավելի հաճախ են տուժել, քան տղամարդիկ՝ 47 տոկոս՝ 33 տոկոսի դիմաց:

Հարցվածների 33 տոկոսը սեռական վնասվածքների շարքում նշել է կապտուկը: 31 տոկոսը նշել է գորգի հետ քսվելու հետևանքով առաջացած այրվածքները։ 29 տոկոսը խոսել է միզասեռական համակարգի վարակների մասին։