Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել այս տարվա նոյեմբերին Հայաստան

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել այս տարվա նոյեմբերին Հայաստան

Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ․ նոյեմբերին աճել է։ Հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

2023 թ. նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022 թ․՝ 145 հազար, իսկ 2019 թ.՝ 140 հազար զբոսաշրջիկ):

Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ (42 % աճ 2022 թ․ համեմատ):