«Բամբասկոտ կինը Ձեր ամուսինն է», «հավաքեք Ձեզ»․ վեճ՝ Անդրանիկ Քոչարյանի և Աննա Գրիգորյանի միջև

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր վիճաբանություն էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Աննա Գրիգորյանի միջև։

Քոչարյանը նշեց, որ Գրիգորյանի ելույթի ժամանակն արդեն ավարտվել է, իրար հաջորդող պատասխաններից հետո, Գրիգորյանն ասաց․ «Պարո՛ն, խնդրում եմ՝ ինձ մի ընդհատեք»։

«Ես պետք է ընդհատեմ, որովհետև խախտում եք արդեն»,-ասաց Քոչարյանը։

«Խնդրում եմ՝ Ձեր տոնը փոխեք. եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում, իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»,-պատասխանեց Աննա Գրիգորյանը։

«Բամբասկոտ կինը Ձեր ամուսինն է, հավաքեք Ձեզ»,-արձագանքեց Քոչարյանը։

Վեճին միջամտեցին նաև հանձնաժողի մյուս անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում