Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 364 քաղաքացի

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 364 քաղաքացի», - հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։