Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի առաջնորդների հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ

Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի առաջնորդների հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ

Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամկետի և վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա, հարցը դեռ առաջարկի մակարդակում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին առաջարկել է քառակողմ հանդիպում կազմակերպել Ղարաբաղի հարցով։ Առայժմ առաջարկը առաջարկի մակարդակի վրա է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշենք, որ Էրդողանն իր մտադրության մասին հայտարարել էր ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։