Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ է խոսել․ ի՞նչ են քննարկել

Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ է խոսել․ ի՞նչ են քննարկել

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը: