Արքայազն Հարիի դատական հայցը հարկատուների համար 100,000 ֆունտ ստեռլինգ է արժեցել, եւ սա միայն սկիզբն է

Արքայազն Հարիի դատական հայցը հարկատուների համար 100,000 ֆունտ ստեռլինգ է արժեցել, եւ սա միայն սկիզբն է

Երկու տարի առաջ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հայտարարեցին, որ ցանկանում են ֆինանսական անկախություն  ձեռք բերել եւ ԱՄՆ տեղափոխվել։ Դրանից հետո նրանք մի շարք եկամտաբեր պայմանագրեր են կնքել, որոնք պետք է ֆինանսապես ապահովեին նրանց։ Թվում էր, թե բրիտանացի հարկատուներն այլեւս երբեք չեն վճարի Սասեքսի դուքսի համար, բայց ամեն բան բոլորովին այլ կերպ է դասավորվել։

Անցյալ սեպտեմբերին արքայազնը դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ․ պատճառը որոշումն է, ըստ որի՝ ոստիկանությունը չի ապահովի նրա անվտանգությունը Լոնդոնում գտնվելու ժամանակ: Հարին փորձել է անձամբ վճարել Սքոթլանդ Յարդին, սակայն նրանք հրաժարվել են նրա գումարից եւ հայտարարել, որ մասնավոր անվտանգության ընկերությունները պետք է ապահովեն այն մարդկանց անվտանգությունը, որոնք արքայական ընտանիքի ավագ անդամներ չեն։

Անցյալ շաբաթ Հարին իրավունք է ստացել գործի վերանայման վերաբերյալ հայց ներկայացնել, քանի որ պարտվել էր դատական գործընթացում։ Դատավարությունն, ամենայն հավանականությամբ, ավելի կձգձգվի: Բայց արդեն այս պահին նախարարությունը 100,000 ֆունտ ստեռլինգ է ծախսել, եւ խոսքը բրիտանացի հարկատուների գումարի մասին է։

Ընդ որում, եթե Հարրին կրկին պարտվի գործը, նրան կարող են պարտավորցնել փոխհատուցել նախարարության ծախսերը։ Բացի այդ, դատարանը եւս կարող է հրաժարվել որոշ պաշտոնական վճարումներից՝ հարկատուների ծախսերը նվազեցնելու նպատակով։