ԼՂ–ում իրավիճակի դեէսկալացիան կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը. Զախարովա

ԼՂ–ում իրավիճակի դեէսկալացիան կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիան կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը։

Մոսկվան, նրա խոսքով, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի խախտումների աճով։

«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վեճերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ: Եվ մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստեր Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցառումների հրատապ ընդունմանը»,- ասել է Զախարովան։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ: