Կրասնոդարը հաղթեց Ռուսաստանի գավաթի խաղում, Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին խաղին

Կրասնոդարը հաղթեց Ռուսաստանի գավաթի խաղում, Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին խաղին

Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը Նիժնի Նովգորոդի «Պարին» ընդունել էր «Կրասնոդարին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ 

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Կոզլովը 36-րդ րոպեին։

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը, իսկ մեր թիմի մյուս ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին։

Աղբյուրը՝ Armsport