Կատարում աշխարհի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը

Կատարում աշխարհի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը

Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Նիդերլանդներ խաղի լուսաբանման ժամանակ մահացել է ամերիկյան ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկը՝ Գրանթ Վալը։

Ըստ Վալի կողքին գտնվող լրագրողների՝ դեպքը տեղի է ունեցել խաղի լրացուցիչ ժամանակի ընթացքում. Վալն իր տեղում ընկել է, շտապօգնության բուժաշխատողները շատ արագ մոտեցել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։