Ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող քաղաքացի․ մանրամասներ

Մարտի 1-ին, կեսգիշերն անց, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գիորգի Ս.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Օրենբուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: