Արցախն անցնում է խիստ սահմանափակումների, վառելիք և սնունդ չկա․ պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը քիչ առաջ կոչով դիմեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը երեկվանից ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և երեկվանից դադարեցվել են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ՝ հիվանդներին Հայաստան տեղափոխելու գործընթացը։
«Երեկվանից պետական համակարգն անցել է խնայողական ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են հանձնարարություններ, կիրառվելու են սահմանափակումներ»,- ներկայացրեց նա։
Գուրգեն Ներսիսյանը խնդրեց, որ բացառվի կամ նվազագույնի հասցվի ծառայողական մեքենաների օգտագործումը։
«Ֆիզիկական անձանց վառելիք չի տրամադրվի, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Կառավարության վերահսկողության ծառայությանը պետք է դիմել՝ թույլտվություն ստանալու համար»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։