Նիկոլ «աննախադեպ»-ը

Նիկոլ «աննախադեպ»-ը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթականերն աննախադեպ հանցագործություն են կատարել՝ ծեծել են փաստաբանների: 

«Հերոս» օպերները 

Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ, փետրվարի 9-ի երեկոյան, ծեծի են ենթարկվել երկու փաստաբաններ՝  Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։ 

Փաստաբաններին ծեծել են ոստիկանության օպերները, որոնք նրանց հանդեպ բռնություն են գործադրել՝ իրենց մեկ այլ ապօրինություն՝ անչափահասների նկատմամբ ծեծը կոծկելու նպատակով:

Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը կոծկել, ավելին՝ լուրեր է շրջանառվում, թե իբրև «խեղճ» օպերներն «ինքնապաշտպանվել» են փաստաբանների խուլիգանությունից: 

Աննախադեպ իրադարձություն 

Մեզ մնում է մի չոր փաստ արձանագրել: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ փաստաբանի առաջին անգամ են ծեծում. նման բան չի եղել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք:

Վահրամ Բագրատյան