Գորիս-Կապան մայրուղին ո՞նց մեր տարածքի մեջ չէ․ Սիսիանի նորընտիր քաղաքապետ

Գորիս-Կապան մայրուղին ո՞նց մեր տարածքի մեջ չէ․ Սիսիանի նորընտիր քաղաքապետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը նոր ղեկավար ունի։  MediaHub.am-ը նոր քաղաքապետ, ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է նա գնահատում Սյունիքում տիրող իրավիճակը։

Վերջինս պատասխանեց, որ այս պահին դեռ ոչինչ ասել չի կարող, աշխատանքի անցնելուց, հունի մեջ ընկնելուց հետո միայն կարող է հարցերին պատասխանել։

Հավելյալ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հակոբջանյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարության մասին, թե Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ, նորընտիր քաղաքապետը պատասխանեց․

«Ես նման բան չեմ լսել, չգիտեմ Վահագն Ալեքսանյանը նման բան ասել է, թե ոչ, բայց չկա նման բան․ Գորիս-Կապան մայրուղին ո՞նց չի մտնում  մեր տարածքի մեջ»,- զարմացած ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեքսանյանը նշեց, որ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ է։  «Այն չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-ասել էր ՔՊ-ական պատգամավորը։

Լիաննա Թորոսյան