Իրանում Ադրբեջանի դեսպանատան աղմկահարույց ահաբեկչության հեղինակը մահապատժի կենթարկվի

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աղմկահարույց ահաբեկչության հեղինակը մահապատժի կենթարկվի

Հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն մահապատժի է դատապարտվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական AzTV հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ գործի հետաքննությունն ավարտվել է սեպտեմբերին։ Որոշումը կայացրել է Իրանի Գերագույն դատարանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին անհայտ անձը Կալաշնիկով ինքնաձիգով հարձակվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Նա ճեղքել է պահակակետը և սպանել անվտանգության ծառայության պետին, վիրավորել նաև իր երկու գործընկերներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։