«Ավատար» ֆիլմի 2-րդ մասը էկրաններ բարձրանալուց մեկ շաբաթ անց ավելի քան 500 մլն շահույթ կունենա

«Ավատար» ֆիլմի 2-րդ մասը էկրաններ բարձրանալուց մեկ շաբաթ անց ավելի քան 500 մլն շահույթ կունենա

Box Office Pro հրատարակության փորձագետների կանխատեսել են «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի շահույթը, որն ամբողջ աշխարհում էկրան կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերի 16-ին:

Մասնագետների կարծիքով, հյուսիսամերիկյան կինովարձույթում դեբյուտային հանգստյան օրերին նախագծի երկրորդ մասը կարող է հավաքել 136-ից մինչեւ 175 միլիոն դոլար:

Սակայն փորձագետները վստահ են, որ ֆիլմը մեծ պահանջարկ կձեւավորի Հյուսիսային Ամերիկայից դուրս: Մասնագետներն ակնկալում են, որ թողարկումից հետո՝ առաջին օրերին, ֆիլմը շուրջ 500 միլիոն դոլար կհավաքի ողջ աշխարհում:

Փորձագետները նշում են, որ սպասվող հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք կնպաստեն Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմի լավ մեկնարկին. դրանցից է ակնոցը, որը ստեղծվել է ֆիլմը մեծ էկրաններին դիտելու նպատակով:

 NEWS.am STYLE