Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը փաստաթղթեր են ստորագրել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն փաստաթղթեր են ստորագրել։
«Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։
Նախարարների ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրեցին Enterprise Armenia հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր: