Թուրքիայում առաջարկել են С-400-ներ տեղակայել՝ ընդդեմ Հունաստանում ԱՄՆ-ի նոր ռազմաբազաների

Թուրքական Haber7 պարբերականի ընթերցողներին դուր չի եկել Հունաստանի մտադրությունը՝ ԱՄՆ-ին փոխանցելու իր տարածքի 4 ռազմաբազա: Պորտալը մեջբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Աթենքի նման քայլն ուղղված է Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ այդ կերպ Հունաստանի տարածքում ամերիկյան բազաների թիվը կհասնի 9-ի:
Դրանցից մեկը գտնվում է Ալեքսանդրուպոլիսում՝ Թուրքիայի հետ սահմանից 45 կմ հեռավորության վրա: Թերթի տեղեկություններով, այն վերածվել է հսկա զինանոցի՝ անցած հուլիսին այնտեղ 400 տանկ և զրահամեքենա ուղարկելուց հետո:
Ընթերցողներն առաջարկել են փոխադարձության սկզբունքով С-400-ներ տեղադրել: