Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիաբ Մբապեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆուտբոլիստը իրեն դավաճանված է զգում, քանի որ ակումբը չի կատարել այն խոստումները, որը տրվել էր ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու համար։

Ավելի վաղ Marca-ն հաղորդել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին բաց թողնել ցանկացած ակումբ, բացի «Ռեալից»։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։