Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան երդում է տվել

Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան երդում է տվել և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը։
Խորհրդարանի նախագահը նրան հանձնել է սուր և աբխազական գավազան՝ «ալաբաշչա»։
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախարարների կաբինետի հանդիսությունների դահլիճում։
Գունբան նախագահական երդում է տվել խորհրդարանի պատգամավորների ու Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ։ Այնուհետև հանրապետության խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան Գունբային հանձնել է իշխանության խորհրդանշանները՝ նախագահի դրոշակը, պաշտոնական կնիքը՝ Աբխազիայի զինանշանով և «Աբխազիայի Հանրապետության նախագահ» մակագրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի խորհրդանիշ սուրը և աբխազական ազգային գավազան՝ «ալաբաշչա»՝ պետական իմաստության նշանը: