ԹԵՍՏ. կճանաչե՞ք Մհեր Մկրտչյանի հայտնի ֆիլմերը

Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը, ի տարբերություն էկրանի, ավելի շատ ոչ թե կատակերգություն, այլ ողբերգություն է հիշեցնում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում են «Ուրախ տխուր մարդ»: Երկու երեխա ունենալուց հետո դերասանի կնոջը՝ Դոնարա Մկրտչյանին, 41 տարեկան հասակում սարսափելի ախտորոշում են տվել. շիզոֆրենիա։ Մնացած ողջ կյանքը, մոտ 30 տարի, նա անցկացրել է հոգեբուժարանում։
Հոգեկան հիվանդությունը ժառանգաբար անցել է նաև նրանց որդուն՝ Վահագին, ով մանկությունից ներփակ էր: Հայրը փորձել է փրկել որդուն։ Նրան անգամ Ֆրանսիա է տարել, սակայն օտարերկրացի բժիշկները միայն հաստատել են ախտորոշումը։ Այլևս պայքարելու ուժ չունենալով՝ Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Նրա անշունչ մարմինը հարևանները գտել են տանը։ Վահագը ապրել է ևս 9 տարի և մահացել հոգեբուժարանում։ Դերասանի դուստրը՝ Նունեն, մահացել է 1998թ.-ին քաղցկեղից։