Ո՞ր բաղադրիչներում ենք կաղում, որ այ սենց արմատական փոփոխություն ունեցանք․ Խաչատրյան

Ակնհայտ ա, որ Կառավարությունը գնացել է ընթացիկ ծախսերը ֆինանսավորող բյուջետային վարկերի։ ՀՀ իշխանություններն այսօր կապիտալ ծախսերը ֆինանսավորում են ոչ վարկային միջոցներից, որովհետև միջազգային ծրագրերը շատ ավելի խիստ են, որոնք չեն կարողանում բավարարել։ Այս մասին այսօր  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞նչն է պատճառը, որ Կառավարությունն ասում է, որ արտաքին պարտքը վերցնում ենք հիմնականում կապիտալ ծախսերի համար, էդ գումարի չափով, բայց իրականում վարկերը չեք կցում որևէ ծրագրի, վերցնում եք խիստ ռիսկային և թանկ վարկեր, որոնք աճի միտում ունեն և չեն կարողանում միջազգային ծրագրերի խիստ պայմաններին բավարարել։ Ես չեմ ասում, թե որ բաղադրիչում ենք կաղում, ցանկալի կլիներ, որ պատասխանեիք, բայց պատասխանը գիտեմ, որ չունեք, չեմ ուզում անհարմար վիճակի մեջ դնել: Բայց միջազգային ծրագրերի ո՞ր բաղադրիչներում ենք կաղում, որ այ սենց արմատական փոփոխություն ունեցանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում