Իսպանացի մասնագետ Չավի Էռնանդեսը հեռացավ Բարսելոնայից

Իսպանացի մասնագետ Չավի Էռնանդեսը հեռացավ Բարսելոնայից

Իսպանացի մասնագետ Չավի Էռնանդեսը հեռացավ «Բարսելոնայից»: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել կատալոնական ակումբը։

Այսօր «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է Չավի Էռնանդեսին, որ նա չի շարունակի լինել գլխավոր թիմի մարզիչը 2024-25 մրցաշրջանում:

Հանդիպումը տեղի է ունեցել Ciutat Esportiva Joan Gamper-ում, որին մասնակցել են նաև սպորտային փոխնախագահ Ռաֆա Յուստեն, սպորտային տնօրեն Անդերսոն Լուիշ դե Սոուզան՝ Դեկուն, Չավին, Օսկար Էռնանդեսն ու Սերխիո Ալեգրին:

««Բարսելոնան» ցանկանում է շնորհակալություն հայտնել Չավիին որպես մարզչի աշխատանքի, ինչպես նաև որպես խաղացողի և թիմի ավագի անկրկնելի կարիերայի համար և մաղթում նրան հետագա հաջողություններ աշխարհում»,- ասված է հայտարարության մեջ:

Չավի Էռնանդեսը վերջին անգամ կմարզի թիմը «Սևիլիայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղում։