Վարդենիսում իսկական հայերն են, իսկ թրքացածներն ուզում են Վարդենիսը դատարկել

Վարդենիսում իսկական հայերն են, իսկ թրքացածներն ուզում են Վարդենիսը դատարկել

Վարդենիսցիները շարունակում են փակ պահել Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը․ այս կերպ նրանք իրենց բողոքն են ներկայացնում առ այն, որ համայնքի անձնագրայինը տեղափոխվում է հարակից համայնք՝ Մարտունի։

«Մարզպետի հետ հանդիպեցինք, ոնց որ Նիկոլն էր լրագրողներին խաբում, այդպես էլ մարզպետը մեզ խաբեց»,- նշեց վարդենիսցիներից մեկը։

Մեկ այլ վարդենիսցի էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետք է իրենց անձնագրայինը տեղափոխվի Մարտունի, թող իրենց համայնքում մնա։

«Մարդիկ փող չունեն, մի հատ թուղթ է պետք, պիտի գնան, հասնեն Մարտունի՞։ Տենց ա, թող մարտունեցիք գան Վարդենիս՝ անձնագրի համար»,- վրդովվեց նա։

Դիտարկմանը, որ թվայնացվելու է համակարգը, օպերատորներ են լինելու, մեկ այլ վարդենիսցի արձգանքեց՝ երկու օպերատոր, 40 հազար մարդ։ 

«Էդ 40 հազարից 30 հազարը չի հասկանում էդ էլեկտրոնային համակարգից։ Հարկայինն էլ էին էդպես ասում»,- նշեց նա։

Նշենք, որ վարդենիսցիների հիմնական դժգոհությունն այն է, որ ճանապարհը բավականին երկար է, ու շատերն այդ հնարավորությունը՝  մի թղթի համար Վարդենիսից Մարտունի հասնելու չունեն։

«Նույնը մորգի մասով․ մարդիկ գնում ծանոթ են ճարում, որ իրենց մեռելը տանեն։ Մենք մեր սուգը թողնենք, գնանք-հասնենք Մարտունի՞։ Դագաղը Մարտունուց առնես, շորը Մարտունուց առնես։ Քիչ-քիչ ուզում են Վարդենիսը վերացնեն։ Թրքացած հայերին է ձեռք տալիս Վարդենիսը դատարկելը, իսկ էստեղ՝ Վարդենիսում, իսկական հայերն են»,- նշեց մեկ այլ վարդենիսցի։

Նարե Գնունի